«Ֆլայ Արմենիան» հերքում է «Boeing» օդանավի վաճառքն ու գաղտնի պահում, թե որ ընկերությունից է այն վարձակալել. ՀԺ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

«Ֆլայ Արմենիան» հերքում է «Boeing» օդանավի վաճառքն ու գաղտնի պահում, թե որ ընկերությունից է այն վարձակալել. ՀԺ

«Ֆլայ Արմենիան» հերքում է «Boeing» օդանավի վաճառքն ու գաղտնի պահում, թե որ ընկերությունից է այն վարձակալել. ՀԺ

«Հայկական Ժամանակը» գրում է.

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած «Boeing 737-300» օդանավը, որը Երեւան ժամանելու փոխարեն հայտնվել էր Թեհրանում, սեփականատերը վաճառել է դեռեւս 8 ամիս առաջ: Այս մասին է բարձրաձայնել նաեւ ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ օդանավն այլեւս Հայաստան չի գա. գնորդն արդեն վճարել է դրա համար:

Սակայն «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունից վստահեցնում են՝ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Օդանավը չի վաճառվել որեւէ այլ ավիաընկերության:

«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ սխալ ինֆորմացիան ու ինչպես են կազմում մեր փորձագետներն իրենց ենթադրությունները կամ ֆեյսբուքյան ստատուսները, որի արդյունքում հետո սկսում են հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին»,- մեկնաբանելով լուրը՝ «Հայական ժամանակին» ասաց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի խոսնակ Արսեն Հայթյանը:

Նրանից նաեւ հետաքրքվեցինք, թե «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» ե՞րբ էր վարձակալել «Boeing 737-300» օդնավը, ո՞ր ընկերությունից ու որքան ժամանակով: Հայթյանը փոխանցեց՝ օդանավը վարձակալվել է եվրոպական ընկերությունից՝ 5 տարի ժամկետով: Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2020 թվականի օգոստոսին: Սակայն, թե որ ընկերությունից է օդանավը վարձակալվել, Հայթյանը նպատակահարմար չգտավ ասել՝ պատճառաբանելով՝ դա կարող է խանգարել հարուցված քրեական գործի քննության հետագա ընթացքին:

Նկատենք՝ մարտի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային եւ տեխնիկական անձնակազմի իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Թե ինչ խնդիրներ են առաջացել, ավիանընկերության խոսնակը չի տիրապետում: Նրա խոսքով՝ խնդիրները միայն ու միայն տեխնիկական են, շատ մասնագիտական: 

Ավիանընկերությունում դժվարացան ասել, թե կոնկրետ ինչքան ժամանակ կպահանջվի խնդիրները վերացնելու համար: «Մեր հրամանատարն այս պահին գտնվում է մեր աշխատանքային խմբի հետ: Նա որոշում է կայացրել՝ ինքնաթիռը օդ չի բարձրանա, քանի դեռ չեն լուծվել տեխնիկական բոլոր խնդիրները»,- ասաց ավիաընկերության խոսնակը:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» ներկայացուցիչը նաեւ մի փաստի առիթով ճշգրտում արեց, ինչն, ըստ նրա, տեւական ժամանակ է՝ մամուլում սխալ ձեւով է մեկնաբանվում ու շրջանառվում. «Մենք ինքնաթիռը ոչ թե վերադրաձնելու ենք, այլ առաջին անգամ բերելու ենք Հայաստան, քանի որ այն երբեք մեր երկրում չի գտնվել: Այժմ ամեն ինչ անում ենք, որպեսզի օդանավը բերենք»:

Ինչ վերաբերում է թռիչքուղու փոփոխությանը, կամ չարտոնված վայրէջքին, ընկերությունը նախապես տեղյակ չի եղել: «Լիզինգատուից ձեռք բերված օդանավը գտնվում էր Տալլինի օդանավակայանում, որտեղ անցնում էր տեխնիկական վերազինում: Լիզինգատուն էլ ասել էր, որ օդանավը վերազինումը կարող է շարունակել Ուկրաինայի Գոստոմելի օդանավակայանում, որտեղ եւ գործուղվել է Քաղավիացիայի կոմիտեի մասնագետը, նրա հաստատումը ստանալուց հետո մենք ստացել ենք մեկանգամյա տեխնիկական թռիչքի հնարավորություն: Թույլտվությունը 10 օր էր: Փետրվարի 19-ի առավոտյան զանգել ենք Ուկարինա, որպեսզի հասկանանք, թե ինչ ընթացք է ունեցել թռիչքը, այնտեղից մեզ ասել են, որ օդանավը վայրէջք չի կատարել: Անմիջապես տեղյակ ենք պահել կոմիտեին, ինքներս սկսել հետաքննություն, թե որտեղ է գտնվում ինքնաթիռը: Արդյունքում 1 օրվա մեջ՝ փետրվարի 20-ին հայտնաբերել ենք, որ օդանավը Իրանի Մեհրաբադ օդանավակայանում է»,- մանրամասնեց Արսեն Հայթյանը:

Ըստ Հայթյանի՝ չնայած ենթադրություններով խոսելն այնքան էլ ճիշտ չէ, բայց ենթադրվում է, որ փաստաթղթեր են կեղծվել, քանի որ ի սկզբանե օդանավի համար տրվել է մեկ թռիչքի թույլտվություն՝ Տալլինից դեպի Ուկրաինա. «Այն փաստացի շեղվել է թռիչքուղուց: Անգամ եթե ինքնաթիռը վայրէջք էր կատարելու վերալիցքավորվելու, դրա համար եւս պիտի ունենար թույլտվություն, թե՛ օդնավաը, թե անձնակազմը»:

Հիշեցնենք, հայկական գրանցմամբ եւ համարանիշով ինքնաթիռի՝ Իրանում չարտոնված վայրէջքի մասին լուրերը տարածվել էին փետրվարի 23-ին: Այդ մասին բարձրաձայնել էր օդաչու, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ 

Ավելի ուշ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր՝ թույլատրել է, որ օդանավը Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնի՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով: Սակայն օդանավի անձնակազմը, չպահպանելով ՔԱԿ-ի տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել էր դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև՝ ուղղություն վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Ըստ վերջին տեղեկատվության՝ օդանավն այժմ գտնվում է Իրանում:

Հիշեցնենք՝ նաեւ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած «Boeing 737-300» տիպի օդանավի անհետացման փաստի առիթով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի («Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») հատկանիշներով:

Թեմայի այլ նորություններ