«Ֆեյսբուքը» չի պլանավորում անջատել իրեն պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը Ռուսաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Ֆեյսբուքը» չի պլանավորում անջատել իրեն պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը Ռուսաստանում

«Ֆեյսբուքը» չի պլանավորում անջատել իրեն պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը Ռուսաստանում

«Meta» («Մետա»)-ն, նախկինում «Ֆեյսբուք» ընկերությունը չի պլանավորում անջատել իրեն պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը Ռուսաստանում:

Այս մասին թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է ընկերության փոխնախագահ Նիկ Կլեգգը: Նա նշել է, որ ընկերությունը նման առաջարկ ստանում է ուկրաինացիներից:

Ընկերությունը կարծում է, որ նման քայլը կարող է զրկել «կարևոր մարդկանց իրենց կարծիքը հայտնել այս ճգնաժամային պահին»:

«Մարդիկ Ռուսաստանում օգտագործում են «Ֆեյսբուք»-ը և «Ինստագրամ»-ը, որպեսզի միավորվեն պատերազմի դեմ, և այդ հարթակները օգտագործեն որպես անկախ տեղեկատվության աղբյուր»,- գրել է Կլեգգը:

Միևնույն ժամանակ, «Մետան» սահմանափակել է Ուկրաինայի տարածքից ռուսական մի քանի պետական լրատվամիջոցների հաշիվների մուտքը։ Այս որոշումը ընկերությունում կայացվել է Կիևի խնդրանքով։ Փոխնախագահը հավելել է, որ ընկերությունը դիտարկում է նաև այլ երկրներում, ոչ միայն Ուկրաինայում, ռուսական պետական լրատվամիջոցների էջերի մուտքը սահմանափակելու հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ