Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Պարո՛ն Վարչապետ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Եվրոպայի օրվա առթիվ Ձեր հասցեագրած շնորհավորանքի համար:
 
Եվրոպական միությունը և Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արևելյան գործընկերության ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
 
Եվրոպական միությունը և Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա:
 
Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, և ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության և միջազգային սերտ համագործակցության պահ է:
 
Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, և Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և տնտեսական հայեցակերպերին:
 
Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»:
 

Թեմայի այլ նորություններ