ԹԱՐՄԱՑՎԱԾ. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:

ԼՐԱՑՈՒՄ.  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ԵԽ կանոնադրության համաձայն, որոշել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչական իրավունքը Նախարարների խորհրդում և Խորհրդարանական վեհաժողովում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ ՌԴ հարձակման հետևանքով և ուժի մեջ է մտել անմիջապես ընդունումից հետո։

«Ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական միջոց է, այլ ժամանակավոր, որը բաց է թողնում կապի ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ