Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի շուրջ պտտվող լուրերին:

«Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ: 

Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով:

Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել, թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում:

Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին: 

Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք»,-մասնավորապես նշված է նախկին ՄԻՊ-ի գրառման մեջ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին ՄԻՊ-ին է փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջն ու ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:

Թեմայի այլ նորություններ