Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը խոսեց Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը խոսեց Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին

Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը խոսեց Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չմեկնաբանեց Գորիս-Որոտան ճանապարհահատվածի անվտանգության վերաբերյալ լրագրողների հարցերը, փոխարենը նշեց, որ ինքը երթևեկում է այդ ճանապարհով և նորմալ անցել է: ՀՀ նախագահի նստավայրում Անկախության օրվա առթիվ տեղի ունեցող պարգևատրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԶՈՒ ԳՇ պետը նախ շնորհավորեց բոլորին հայոց պետականության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը, վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մենք դուրս կգանք այս վիճակից և կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց Արտակ Դավթյանը:

Լրագրողի հարցին` կան արդյոք այդ երազած հայրենիքը ունենալու նախադրյալները, շտաբի պետը դրական պատասխանեց՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարել և առաջ գնալ:

« Մտորելու խնդիր չեմ տեսնում և յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր աշխատանքը բարեխղճորեն կատարի»,- ընդգծեց նա:

Արտակ Դավթյանն անդրադարձավ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Քասախ համայնքի երկու բնակիչների շեղվելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ լրագրողի հարցին` արդյոք հնարավոր էր, որ այդ քաղաքացիները շեղվեին ճանապարհից:

«Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն ընդունեք ի գիտություն: Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:

Հարցին` անձամբ  երթևեկո՞ւմ է այդ ճանապարհով, շտաբի պետը պատասխանեց. «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ»:

Թեմայի այլ նորություններ