Էս ամեն ինչը արվում է նրա համար, որ ճանապարհն անվտանգ լինի, նոր կոնֆլիկտ չբորբոքվի. Փաշինյանը Սյունիքում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էս ամեն ինչը արվում է նրա համար, որ ճանապարհն անվտանգ լինի, նոր կոնֆլիկտ չբորբոքվի. Փաշինյանը Սյունիքում է

Էս ամեն ինչը արվում է նրա համար, որ ճանապարհն անվտանգ լինի, նոր կոնֆլիկտ չբորբոքվի. Փաշինյանը Սյունիքում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սյունիքի մարզ: Նրան ուղեկցում են տարածքային կառավարման եւ զարգացման, Էկոնոմիկայի նախարարները: Առաջին կանգառը Սառնակունք գյուղն է: Այնտեղ վարչապետը զրուցեց գյուղի բնակիչների հետ:

Պատասխանելով նրանցից մեկի՝ ճանապարհի անվտանգությանը վերաբերող հարցին՝ Փաշինյանն ասաց. «Հիմա այնպես է ստացվել, որ ճանապարհը սահմանի պռնկով է անցնում: Եվ հիմա մեր սահմանապահներն են տեղակայվում այնտեղ, նաեւ ճանապարհը ռուս սահմանապահներն են պարեկելու եւ ապահովելու, որ ճանապարհը անցանելի եւ անվտանգ լինի: Բայց ինչի՞ համար է այս ամեն ինչը արվում: Էս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի անվտանգություն ապահովվի, որպեսզի նոր կոնֆլիկտ չբորբոքվի այդ ամեն ինչի շուրջ: Հիմա՝ մինչեւ իրավիճակը կայունանալը, այնտեղ կլինեն առանձին դեպքեր, միջադեպեր եւ այլն, որոնք հետագա աշխատանքի արդյունքում կկարգավորվեն: Ամենակարեւորն այն է, որ մենք ամեն առանձին վերցրած դեպքից խուճապի չմատնվենք եւ իրավիճակը կայունացնենք»:

 
 

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչքանո՞վ են վստահելի GPS կարգավորումները, որոնց միջոցով սահմաններ են ճշգրտվում: Վարչապետն ասաց, որ մի քանի անգամ է արվում այդ գործընթացը, վերցվում են համընկնումները: Հավաստիացրեց՝ այդ առումով որեւէ խնդիր չկա: 

Գյուղացիների հրավերով Փաշինյանը բաժակ բարձրացրեց պատերազմում նահատակվածների զոհերի համար: 

«Մեզ՝ ապրողներիս, ցանկանում եմ, որ արժանի լինենք մեր զինվորներին, մեր զավակներին: Մենք ետցնցումային իրավիճակում ենք եւ պետք է ամեն ինչ անենք՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը գերիներին վերադարձնելն ու անհետ կորածների ճակատագիրը պարզելն է:

Անդրադառնալով անհետ կորած համարվող 6 զինվորի հայտնաբերվելուն՝ Փաշինյանն ասաց, որ այս սգի մեջ դա մի լուսավոր կետ էր, որքան էլ տարօրինակ թվա՝ դա տրամադրություն փոխեց:

«Այս սգի մեջ, այսքան սգավոր ընտանիքների մեջ ամեն փրկված կյանքը, ինչքան էլ դժվար լինի ասել, մեզ ուրախացնում է»,- շարունակեց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել ապրել հանուն զոհված տղաների, համախմբվել, զարգացնել հայրենիքը: 

Գյուղացիներից մեկը, դիմելով վարչապետին, ասաց, որ եթե նա հրաժարական տա, կդավաճանի իրենց: 

Փաշինյանին դիմեցին տարբեր հարցերով. հուզական վիճակում մեքենայի արագությունը գերազանցելու հետեւանքով առաջացած խնդիրներից՝ մինչեւ անասունների արոտավայրի հարցեր: Վարչապետին ուղեկցող նախարարները վստահեցրին՝ կզբաղվեն բարձրացված հարցերով: 

Վարչապետը հեռացավ Սառնակունքից՝ կոչ անելով Հայաստանը նորովի կառուցել: 

Թեմայի այլ նորություններ