Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին

Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հուլիսի 18-ին, մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ