Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց. 37 մասնակից բերվել է ոստիկանության բաժիններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց. 37 մասնակից բերվել է ոստիկանության բաժիններ

Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց. 37 մասնակից բերվել է ոստիկանության բաժիններ

Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը:

Երևանի փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 37 անձ բերվել է ոստիկանության բաժիններ՝ 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ՝ հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
 
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում»,- ասված է հայտարարությունում:
 

Հիշեցնենք՝ Երևանի տարբեր փողոցներում այսօր ևս շարունակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները, սակայն ոստիկանության ծառայողներն ազատել են ճանապարհը ցուցարարներից:

ԹԱՐՄԱՑՈՒՄ․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիայի ընթացքում վնասվածք ստացած ցուցարարի և ոստիկանության ծառայողի միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Թեմայի այլ նորություններ