Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է. ավելի քան 1700 աշակերտների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 1700 աշակերտների առջև: Կրթօջախի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։ Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցում, զրուցել աշակերտների հետ, շնորհավորել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

«Ցավոք սրտի և մայրաքաղաքում, և ամբողջ հանրապետությունում, իսկապես դպրոցների շենքերի հետ կապված ոչ այդքան բարվոք իրավիճակ ունենք, բայց մյուս կողմից ուրախացնողն այն է, որ կառավարությունը հստակ իր առջև ծրագիր է դրել, և բավական մեծ թափով դպրոցաշինությամբ ենք զբաղվում: Կառավարության առաջիկա ծրագրում ավելի մեծ թափ կհաղորդվի»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ամենակարևորը մեր երեխաների անվտանգությունն է, իսկ այս դպրոցներն ապահովում են մեր երեխաների անվտանգությունը և, իհարկե, հարմարավետությունը, որպեսզի դասընթացները լինեն հարմարավետ և երեխաները կարողանան ավելի լավ արդյունք ցույց տալ: Չենք մոռանում էներգախնայողության մասին, որի արդյունքում գումարներ են տնտեսվում, որոնք նույնպես ուղղվում են դպրոցների կարիքներին: Սրանք այն երեք բաղադրիչներն են, որոնք ապահովում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դպրոցը հիմնանորոգվել է 2016-2021 թվականներին՝ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Թեմայի այլ նորություններ