Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում կառաջադրվի «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը. Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում կառաջադրվի «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը. Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում կառաջադրվի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Նա ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի,և վստահ եմ, որ այդ պաշտոնուիմ բավական մեծ աջակցություն է ցուցաբերելու մեր թիմին, և նպաստելու է Երևանի զարգամանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով մինչ այս իրականացված բարեփոխումներին, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ունի Երևանի առավել զարգացման իր տեսլականը, որը տեղավորվում է «Իմ քայլը» նախընտրական ծրագրում, և դա պետք է առաջ տանեն:

Հրաչյա Սարգսյանն արձանագրեց, որ իրականացվել են բարեփոխումներ, որոնք շարունակվելու են: Այս պահին ընթացքի մեջ է տրանսպորտային ոլորտի բարեփոխումը:

«Սա ինձ համար կարևոր է, քանի որ ես անձամբ եմ ղեկավարել այս ծրագիրը: Այն միայն ավտոբուսների ձեռքբերում չէ, այլ նաև երթևեկության ճիշտ կազմակերպումն է, նոր պարկերի ու ճանապարհների կառուցումն է: Այսինքն համալիր մոտեցում է պետք, որպեսզի կարողանանք տրանսպորտային խնդիրը լուծել: Իհարկե նաև վերահսկողությունը»,-ասաց քաղաքապետը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ