Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 160 մլն դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին է փոխանցել 160 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հորդորում ենք Սանիթեկ ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը Սանիթեք ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,-ասվում է  Հակոբ Կարապետյանի գրառման մեջ:

 

Թեմայի այլ նորություններ