Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել

Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:

«Թեստերի պատասխանները դեռ չկան»,- «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները:

 
 

Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը: Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկոողոսյանը, մեր հարցերին պատասխանելով, նշեց, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար որոշում է կայացվում՝ ելնելով մի շարք պայմաններից: Ջերմող մարդու մոտ այլ ախտանիշների առկայության պարագայում նրան խորհուրդ է տրվում շարունակել ինքնամեկուսացված մնալ, հաստատված դեպքի կոնտակտավորներին՝ եւս, նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ 14 օր, այնպես որ հիմա, քանի դեռ ոչ միայն մանրամասները հայտնի չեն, այլեւ թեստերի պատասխաններն էլ չկան, ժամկետներ ենթադրել հնարավոր չէ: «Օրինակ՝ ես էլ ախտանշաններ չունեմ, բայց սերտ շփում եմ ունեցել, ինքնամեկուսացած եմ»,- նշեց խոսնակը:

Տարոն Գեւորգյանից տեղեկացանք նաեւ, որ Երեւան համայնքում թիվ 49-ը միակ մանկապարտեզն է, որ կորոնավիրուսի վարակի առկայության կասկածի պատճառով չի բացվել: Մյուս մանկապարտեզներում նման խնդիր չկա, նրանք այսօր ընդունել են գրանցված փոքրիկներին:

Մանկապարտեզները տեւական ընդմիջումից հետո վերաբացվել են այսօր:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ