Երևանի Մետրոպոլիտենը շարունակում է իր բնականոն աշխատանքը սովորական ռեժիմով, ժամային փոփոխություններ չկան, ոստիկանները իրականացնում են իրենց ծառայությունը Մետրոպոլիտենի տարածքում սովորականի պես։ Ինչպես հայտնեցին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից InterLur.com լրատվական գործակալության հետ զրույցում մետրոպոլիտենի աշխատակիցների գործադուլի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, մանիպուլյատիվ են և ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։
Հ․Գ․ - Ինչպես հաղորդում են նաև քաղաքապետարանից՝ Երևանի մետրոպոլիտենը այսօր առավոտվանից բնականոն գրաֆիկով աշխատում է: