Երևանի բազմաբնակարանների աղբամուղների 46%-ը փակվել է. քաղաքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    36%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի բազմաբնակարանների աղբամուղների 46%-ը փակվել է. քաղաքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն

Երևանի բազմաբնակարանների աղբամուղների 46%-ը փակվել է. քաղաքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Այս պահին տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ:

«Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ համայնքի ուժերով արդեն իսկ տարհանվել է 49, տնտեսվարողների միջոցներով՝ 8 շարժական կետ:
Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 93 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։

Թեմայի այլ նորություններ