Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կորոնավիրուսով վարակվածներ եւ կոնտակտավորներ. Զաքարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կորոնավիրուսով վարակվածներ եւ կոնտակտավորներ. Զաքարյան

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կորոնավիրուսով վարակվածներ եւ կոնտակտավորներ. Զաքարյան

Երեւանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստը կես ժամ ուշ մեկնարկեց քվորում չլինելու պատճառով։ ժամը 11։00-ի փոխարեն սկսվեց 11։30-ին։ Հիշեցնենք, որ երեկ նիստը կեսից հետաձգվել էր օրակարգային հարցերի մյուս մասն այսօր սպառելու պայմանով։

Նիստի մեկնարկին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը, մեկնաբանելով իրենց խմբակցության անդամների քիչ լինելը, հայտնեց՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով բազմաթիվ հիվանդներ եւ կոնտակտավորներ կան:

«Ունենք նաեւ ավագանու անդամներ, որոնք դեռ մանդատը չեն վերցրել եւ ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու ավագանու նիստին: Ցավոք սրտի, ստացվեց, որ ժամը 11-ի դրությամբ պետք է քվորում ունենայինք, բայց հիմա ունենք»,- ասաց նա։

Զաքարյանը նաեւ հավելեց, որ ունեն ավագանու անդամ բացակա բժիշկներ, որոնք անհետաձգելի վիրահատությունների են։ Բացականեր ունեն ավագանու անդամ դասախոսական կազմից, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում։

Քաղաքապետ Հայկ Մարությանը մաղթեց շուտափույթ ապաքինում՝ հույս հայտնելով, որ հետագա նիստերին կլինեն ավագանու ողջ կազմով։

Թեմայի այլ նորություններ