«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր

«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր

«Երևան մոլ»-ի տարածքում ռումբ չի հայտնաբերվել: «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք մեյլով ծանուցվել են՝ տարածքում 3 ռումբ կա, այդ մասին տեղեկացրել են ԱԻՆ-ին և մինչև վերջինիս ժամանումը բոլոր աշխատակիցներին տարհանել են շենքից: Տեղում աշխատանքներ են իրականացրել ԱԻն-ն ու ոստիկանությունը: Տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, Սեկոյանը հայտնել է՝ կեղծ ահազանգ էր, տարածքը կախտահանեն, և նորից կշարունակեն աշխատել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Թեմայի այլ նորություններ