Երեկվա գործողությունների արդյունքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի․ Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երեկվա գործողությունների արդյունքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկվա գործողությունների արդյունքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմից այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտական բավականին լայնածավալ գործողությունների ընթացքում մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

Խոսելով երեկ հակառակորդի կրած կորուստների մասին Հովհաննիսյանն ասաց, որ դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի, բայց այս պահին հստակ չի կարող ասել։

«Մեր ընդհանուր վիրավորների առումով իրավիճակը չի փոխվել, ունենք 10 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը միջին եւ միջինից ծանր է, նրանցից մեկինը ծայրահեղ ծանր է։ Մյուս 5-ի վիճակը թեթեւ է, միգուցե արդեն դուրս կգրվեն կամ գրվել են»,- ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով հակառակորդի տեխնիկական կորուստների մասին նա նշեց, որ ՀՀ ԶՈՒ-երի կողմից առնվազն 1 ծանր զրահատեխնիկա է խոցվել հավանաբար տանկ կամ այլ զրահատեխնիկա. «Բայց դիտարկվող հատվածում նաեւ կան ծխի եւ այլ հետքեր՝ միգուցե եւ մի քանի այլ տեխնիկաների»։

Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե ինչ մարտավարություն են որդեգրել Ադրբեջանում. «Նման մարտավարություն կարծես դասագրքերում չկա, թե դա ինչ է նշանակում՝ ինքներդ եզրակացրեք»։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թեեւ 20 հազարանոց ցույց էր պատերազմի կոչով, բայց 150 հոգի է ընդամենը զինվորագրվել, Հովհաննիսյանն ասաց. «Ռազմական տեսանկյունից չեմ կարծում, թե մեծ գովելու բան է, երբ հայտարարում ես մի քանի տասնյակ հազարանոց ցույց, որից 150-ն է ցանկանում գնալ առաջնագիծ»։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ