Երբ ասում ենք ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, պետք է արձանագրենք, որ այդ կառույցը դեռ ՀՀ չի էլ հասել․ պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    60%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 20°C
    51%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    67%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    47%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    60%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    60%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    50%
    8 կմ/ժ
  • Արցախ 21°C
    62%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.8004
  • Ռուբլի = 4.37276
  • Դոլար = 388.03

Երբ ասում ենք ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, պետք է արձանագրենք, որ այդ կառույցը դեռ ՀՀ չի էլ հասել․ պատգամավոր

Երբ ասում ենք ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, պետք է արձանագրենք, որ այդ կառույցը դեռ ՀՀ չի էլ հասել․ պատգամավոր

Հայաստանի իշխանությունն արձանագրում է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Այս մասին հայտարարեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցում:

«Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Հայաստանի սուվերեն տարածքները: Մենք ՀԱՊԿ անվտանգային համակարգի անդամ ենք: Չի հնչել կոնկրետ քաղաքական գնահատական այդ օկուպացիայի վերաբերյալ: Եվ վարչապետի միտքը հենց սրան է վերաբերվել, որ տպավորությունը նրա մասին չէ, որ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ՝ հակառակը»,-ասաց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելեց. «2021 թվականի մայիսից մինչև հիմա մենք ունեցել ենք 3 խոշոր ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք: Եվ 3 դեպքով էլ, ըստ էության, ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան: Եվ, երբ ասում ենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, մենք դեռ պետք է արձանագրենք, որ նույնիսկ Հայաստան այդպես էլ չի հասել, ՀԱՊԿ-ը բացակայում է Հայաստանից: Եվ խոսակցություններն այն մասին, թե Հայաստանը դուրս կգա կամ չի գա ՀԱՊԿ-ից, սին են ամբողջությամբ, քանի որ ՀԱՊԿ-ը դեռ պետք է գա Հայաստան, որ հասկանանք, թե դուրս է գալիս Հայաստանից: ՀԱՊԿ-ն Հայաստան այդպես էլ չի հասնում: Դա է ամբողջ խնդիրը:

Նա նկատեց՝ ԱԳ նախարարը, սակայն, ասում է, որ շարունակում են համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Հայաստանը դեռևս հույսը չի կորցնում, որ այդ անվտանգային համակարգը Հայաստանի հետ կապված, այդուհանդերձ, որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել: Եվ, պատգամավորի խոսքով,  դրան են ուղղված հետագա համագործակցության աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ