ԵՄ գագաթնաժողովը լարված է ընթանում. Euronews
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԵՄ գագաթնաժողովը լարված է ընթանում. Euronews

ԵՄ գագաթնաժողովը լարված է ընթանում. Euronews

Ընթանում ԵՄ լարված հանդիպումների երրորդ օրը: Եվրամիության առաջնորդները պայքարում են 2021-2027 թթ. բյուջեի նախագծի և կորոնավիրուսային համաճարակի հետևանքով տուժած տնտեսությունը վերականգնելու ծրագրի համար:

Առայժմ չի հաջողվում համաձայնության գալ բյուջեի հատուկ չափի և հակաճգնաժամային ֆոնդերի բաշխման հարցում: Պարզ չէ, թե որքան գումար պետք է հատկացվի դրամաշնորհների տեսքով և որքան՝ վարկերի:

Բուռն քննարկումներն ընթանում են մեկ ցուցանիշի՝ 1,8 տրիլիոն եվրոյի շուրջ, որը ներառում է յոթնամյա բյուջեն և ԵՄ տնտեսական վերականգնման ծրագիրը: Բազմաթիվ հարցերի շուրջ ԵՄ անդամները տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն: Արևելյան Եվրոպայի երկրները դեմ են բյուջեի ֆինանսավորման պայմանականությանը՝ պահպանելով օրենքի գերակայությունը: Կորոնավիրուսից առավել տուժած Հարավը համաձայն չէ Հյուսիսի հետ՝ նվազեցնել դրամաշնորհների մասնաբաժինը հակաճգնաժամային հիմնադրամների բաշխման հարցում, ինչպես նաև ստիպել դրանք ստացողներին իրականացնել բարեփոխումներ:

Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են ԵՄ երկրներին միջոցներ հատկացնել անտոկոս սուբսիդիաների տեսքով: Սակայն «Տնտեսվար քառյակի» երկրները՝ Նիդեռլանդները, Ավստրիան, Դանիան և Շվեդիան, կտրականապես համաձայն չեն դրան: Նրանց ղեկավարները դեմ են առավել տուժած երկրներին (Իտալիա, Իսպանիա և մասամբ Ֆրանսիա) կես միլիարդ եվրո հատկացնելու ծրագրերին, ինչպես նաև պնդում են խիստ վերահսկողություն իրականացնել փողերի վրա:

Ըստ տեղեկությունների՝ քառյակի դիրքորոշումը զայրացրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որը սպառնացել է լքել գագաթնաժողովը, բայց չստորագրել «վատ պայմանագիր»:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ