ԵՄ և ՄԱԿ գործընկերներն աջակցում են միգրացիայի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵՄ և ՄԱԿ գործընկերներն աջակցում են միգրացիայի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին

ԵՄ և ՄԱԿ գործընկերներն աջակցում են միգրացիայի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակների հետ համատեղ կազմակերպված «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկի արարողությանը:

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանն ու ապաստանի և միգրացիայի հարցերում ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության ապահովմանը:

«Ներկայում ունենք միգրացիայի կառավարման ապակենտրոն համակարգ, և ֆունկցիոնալի կենտրոնացումը նպաստելու է միգրացիայի ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը կարևոր է նաև աշխատակազմի վերապատրաստման և գործընթացների թվայնացման համատեքստում»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Ոլորտային բարեփոխումները բարձր են գնահատել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան ընտրված Քրիստինե Գրիգորյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության գործառնությունների գծով ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանը, ՄԱԿ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ գործառնությունների բաժնի պատասխանատու Ալմազբեկ Բուրկուտովը:

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի Հանրապետության ապաստանի և միգրացիոն համակարգերը՝ նպաստելով անվտանգության ոլորտում ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցման ուղղությամբ կառավարության ջանքերին:

Թեմայի այլ նորություններ