ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը ֆինանսավորելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը ֆինանսավորելու հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը ֆինանսավորելու հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն  օգտագործելու առաջարկը՝ Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումը ֆինանսավորելու համար, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն միջոցների կիրառումըէ ուկրաինական բանակին մահաբեր նյութերի (մահաբեր զենք և զինամթերք) մատակարարումը ֆինանսավորելու համար»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք՝ իրավիճակն ուկրաինական սահմանին ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազահային կառույցներ շարունակաբար պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն չնայած դրա՝ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր: 

Կան  մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, գերիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա քաղաքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: Այսօր էլ հայտնի դարձավ  ռուսական զորքերի՝ Խարկով մտնելու մասին: Ռազմական գործողությունները շարունակվում են:

Թեմայի այլ նորություններ