Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԳՇ պետի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԳՇ պետի հետ

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԳՇ պետի հետ

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող ակցիայի մասնակից Անահիտ Ադոյանը:

«Բոլորն արդեն մեզ ընդունել են, բոլորին մեր հարցերն ուղղել ենք, սպասում ենք արձագանքի: Մենք ուզում ենք, որ Օնիկ Գասպարյանն ընդունի մեզ, հասկանանք, թե ինքն ինչ կարող է ասել»,- ասաց Ադոյանը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչև այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

«Երբ որոնողական աշխատանքները տեղի ունենան, մենք այս ամբողջ խմբով կմիանանք դրանց»,- նշեց Անահիտ Ադոյանը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնումՊաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էրոր ամեն ինչ անում էորպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

Թեմայի այլ նորություններ