Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն. քրեական գործն ուղարկվել է դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն. քրեական գործն ուղարկվել է դատարան

Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՔԿ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը ՌԴ-ում բնակվող բարեկամուհուց տեղեկացել է, որ վերջինս բանավոր պայմանավորվածության համաձայն՝ 38-ամյա համաքաղաքացուն 3.500 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող՝ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում գտնվող հողատարածքը, սակայն վերջինս ամբողջությամբ չի վճարել հողատարածքի դիմաց սահմանված գումարը և որպես պարտք` պարտավորվել է  773.000 ՀՀ դրամ գումարը վճարել կնոջը։

Այնուհետև 49-ամյա տղամարդը, համաքաղաքացու կողմից սահմանված ժամանակահատվածում պարտավորությունները չկատարելու պայմաններում,  ինքնակամ ֆիզիկական օժանդակություն է ցուցաբերել. մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս վարձակալել է տեխնիկա և նշված տեխնիկայի վարորդին ցուցումներ տալով՝ դրա գործադրմամբ  քանդել է սեփականության իրավունքով բարեկամուհու ընտանիքին  պատկանող` վերոհիշյալ հողամասի վրա 38-ամյա համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը, որի արդյունքում վերջինիս օրինական շահերին  պատճառվել է էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի (ինքնիրավչությանը օժանդակելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ