ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան ի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան ի հետ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան ի հետ

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորեցին, որ միջազգային հանրությունը թիրախային եւ հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Նշվեց, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:

«Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,-իր խոսքում նշեց դեսպանը:

Թեմայի այլ նորություններ