E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը. ՀՀ ԱԱՏՄ ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը. ՀՀ ԱԱՏՄ ղեկավար

E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը. ՀՀ ԱԱՏՄ ղեկավար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։

Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն ու ներդրումը։ Համակարգը թույլ է տալու բարելավել տեսչական մարմնի ներքին կարողություններն ու հստակ հաշվառում իրականացնել այն տնտեսավարողների վերաբերյալ, ում նկատմամբ կատարվում է վերահսկողություն։

«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը, որ նման էլեկտրոնային գործիք կունենա»,- ասել է Հ․ Ավագյանը։

Իվան Շկլովեցը ներկայացել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի փորձը, տեսչական մարմնի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքները, մասնավորապես՝ էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմը և ռիսկերի բողոքարկման  համակարգը։ 

«Ներկայումս աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատանքային շուկայի ձևավորման ուղղությամբ, որին մասնակցելու է նաև Հայաստանը»,- ասել է Ի. Շկլովեցը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի վերաբերյալ համատեղ հայեցակարգի մշակման հարցեր։

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, «Արմավիրի Զարգացման Կենտրոնի»  և «Կիրակի» հասարակական կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ 

Թեմայի այլ նորություններ