Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները

Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։

«Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը:

Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են:

Երևանի քաղաքապետարանը հիշեgնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ Հունվարի 4-ի երեկոյան ժամերին, 3-ի և 5-ի գիշերը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունվարի 3-ի գիշերը, 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թեմայի այլ նորություններ