Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին և առաջնագծում, և դրանից հեռու. Նախագահը պարգևատրեց բուժաշխատողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին և առաջնագծում, և դրանից հեռու. Նախագահը պարգևատրեց բուժաշխատողներին

Կորոնավիրուսի դեմ պայքարի և պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի համար առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրում մայիսի 24-ին պարգևատրվեցին ՀՀ շքանշաններով ու մեդալներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը, Առողջապահության նախարի նախկին տեղակալ Շավարշ Գևորգյանը, բժիշկ-համաճարակաբան Լուսինե Քոչարյանը և այլք:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
 

Պետական պարգևները բուժաշխատողներին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահն իր ելույթում մեծ ուրախությամբ արձանագրեց, որ պարգևատրվածների շարքերում շատ են և ուսանողները, և շտապօգնության աշխատակիցները:

«Սիրելի և հարգելի բուժաշխտողներ, ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում: Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ, սակայն և համավարակը, և պատերազմը իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին, ոչ միայն ձեր, իմ, այլ նաև ժողովրդի: Սակայն ոչ կորոնավիրուսը, ոչ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա, ավելի ճիշտ դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում: Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին առաջնագծում և դրանից հեռու` հիվանդանոցում, հոսպիտալում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր  էլ կյանքեր եք փրկում, մեր տղաների և աղջիկների կյանքերը»,- ընդգծեց նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով` բուժաշխատողներից ոմանք միաժամանակ թե համավարակի դեմ էին պայքարում, և թե պատերազմական գործողությունների կիզակետում էին, որի մասին ինքը գիտի և շատ բարձր է գնահատում:

«Ցավոք, համավարակը, պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործըկերներին: Նրանք նվիրաբերեցին իրենք կյանքը հանուն մեկ ուրիշ անձի կյանքը փրկելու` ծանոթ ու անծանոթ կյանքը, զինվորի կյանքը, երեխայի, մեծահասակի կյանքը … »,- ավելացրեց նախագահը, առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը:

«Հարգելի և սիրելի բուժաշխատողներ, դուք ունեք շատ տարբեր կենսագություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ, բայց ունեք միավորող մի ընդհանրություն` բոլորդ մարդկային կյանքեր եք փրկում և փրկում եք այս բառի ամենաուղիղ իմաստով` կյանք եք փրկում: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության: Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, ձեր ընտանիքները, և ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, ձեր միակ մտահոգությունը՝ այդ հիվանդին փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնելը: Վստահ եմ`դուք շնորհակալության և երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու ենք ստանալ: Ես միանում եմ այդ շնորհակալության խոսքերին: Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատականի խոսք չի կարող համարժեք լինել  այն ամենին ինչ-որ դուք արել եք և անում եք այսօր»,- եզրափակեց նախագահը:

Թեմայի այլ նորություններ