Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի պրոբլեմ կա՝ դուք չկաք․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի պրոբլեմ կա՝ դուք չկաք․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին

Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի պրոբլեմ կա՝ դուք չկաք․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի արտահերթ նիստում պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն չի հաղթել։

«Ընտրություններից առաջ ձեր ոչ պաշտոնական կարգախոսներից մեկը «կրելու ենք» էր, հետո պարզվեց այդ կարգախոսը նշանակում էր մտնել խորհրդարան։ Հիմա փաստ է, որ ՏԻՄ ընտրությունների մեծ մասում Քաղաքացիական պայմանագիրը խաղթել է կամ 50+1 տոկոսով, կամ ամենայն հավանականությամբ կոալիցիոն կառավարում ստանձնելով։ Մի հատ հարց տամ բոլորիդ՝ Հայաստան դաշինք կա՞, որովհետև իմ տպավորությամբ՝ Հայաստան դաշինք գոյություն չունի։ Եկեք փաստերով դատենք՝ Հայաստան դաշինքը որևէ տեղ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որոշ տեղերում մասնակցել է Հայաստան դաշինքի մաս կազմող ուժերից մեկը, որը բոլոր տեղերում պարտվել է։ Հիմա դուք եկել եք ընդհանրապես ջախջախված վիճակում, երբ պարզ չէ՝ դուք ընդհանրապես կաք, թե չկաք, եկել ասում եք՝ գիտե՞ք ինչ կա, էդ որ դուք հաղթել եք, իրականում չեք հաղթել։ Լավ, դուք եք հաղթել, ոնց որ հունիսի 20-ին եք հաղթել, այնպես էլ հիմա։ Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի հատ պրոբլեմ կա՝ դուք չկաք»,- ասաց Ռուբինյանը։ Նա նշեց, որ ԱԺ նիստերը վերածվել են երկու թեմայով քննարկումներ՝ ո՞վ է թուրք և ինչպես գնահատել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Թեմայի այլ նորություններ