Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ

Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ

 Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում  բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը:

«Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ»,-ասաց Վահագն Մաթևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում:

«Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան»,-ասաց Վահագն Մաթևոսյանը: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:

Թեմայի այլ նորություններ