Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Խաչքարն օծել է Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

«Միջոցառմանը ներկա է գտնվել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Դոնեցկի մարզում միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր հայ համայնքներից։ Դավիթ Մկրտչյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ցավոք սրտի կոնֆլիկտների արդյունքում հնարավոր չի լինում խուսափել անմեղ զոհեր ունենալուց»,- նշված է կայքում։

2015 թվականից, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարբեր մարզերում տեղադրվել են տասնյակ խաչքարեր։ Ուկրաինայի հնագույն տաճարներից մեկում՝ Սոֆյա Կիևսկու եկեղեցուն կից թանգարանի ցուցադրությունը նույնպես համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսաստանի Մկրտիչ Սուրբ Վլադիմիրի և Աննա Բյուզանդիայի իշխաններին՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ:

Թեմայի այլ նորություններ