Դոնբասի բնակիչներին տարհանում են Ռուսաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դոնբասի բնակիչներին տարհանում են Ռուսաստան

Դոնբասի բնակիչներին տարհանում են Ռուսաստան

Վերջին ժամերին Դոնբասում տիրող իրավիճակը խիստ մտահոգիչ է դարձել: Այդ հարցով իրենց անհանգստությունն են հայտնել Ֆրանսիան և Գերմանիան՝ գրում է ТАСС-ը:

«Մենք պետք է ապահովենք, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները կարողանան արդյունավետ կատարել իրենց աշխատանքը, հենց հիմա, երբ վերջին 48 ժամվա ընթացքում շփման գծում բռնությունը կտրուկ աճել է»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հերքել է իր երկրի կողմից հարձակողական գործողությունների կամ Դոնբասում քիմիական օբյեկտների նկատմամբ դիվերսիաների մասին պնդումները։

Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական ջոկատը հայտարարել էր Գորլովկա քաղաքի մերձակայքում գտնվող վտանգավոր քիմիական օբյեկտներում երկու դիվերսիոն գործողությունների կանխման մասին։

Դոնբասի սահմանազատման գծում իրավիճակը սրվել է հինգշաբթի։ Դոնեցկը և Լուգանսկը հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։ Ըստ նրանց՝ գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգի հետ կապված կազմակերպել է շրջանների բնակիչների զանգվածային տարհանումը Ռուսաստան: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություններին արձագանքել է պնդմամբ, թե տարհանումը վկայում է, որ Դոնեցկից և Լուգանսկից սադրանքներ են նախապատրաստվում։

Թեմայի այլ նորություններ