ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ խորհրդարանում դիպուկահարների առկայությանը:
«Նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որը նրանք ստացել էին: Կարծում եմ՝ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել:
Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ: Իրավապահ մարմինները իրենք են իրավիճակը գնահատելով կամ ունեցած տեղեկատվության վրա միջոցառումներ ձեռնարկում»,- նշեց Մակունցը: