Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 1-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժանցող հուշարձանին, ինչից հետո սկսվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ոստիկանության ակադեմիայի 90 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ ու կրծքանշաններ։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորեց ոստիկանության շարքերը համալրած ծառայողներին և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։

Հանդիսավոր միջոցառումից հետո ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին, զրուցեց դիմորդների հետ և մաղթեց հաջողություն։

Թեմայի այլ նորություններ