Դիմակի սխալ կրման դեպքերը նվազում են․ ԲԸՏՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դիմակի սխալ կրման դեպքերը նվազում են․ ԲԸՏՄ

Դիմակի սխալ կրման դեպքերը նվազում են․ ԲԸՏՄ

Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի գործընթացը շարունակում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում։

Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պուրակներում, հանգստի գոտիներում պարետատան կողմից սահմանած նորմերի կատարման նկատմամբ իրականացված մշտադիտարկումները փաստում են խախտումների էական նվազման մասին։

Ակնհայտ է, որ քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ, ինչի արդյունքում դիմակի սխալ կրման դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում։ Դրական ցուցանիշներ են գրանցվում նաև սոցիալական հեռավորությունն ապահովելու հարցում։

Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։

Ամենօրյա շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում են գործարանային արտադրության, բժշկական եռաշերտ դիմակներ և առաջարկում փոխարինել դրանցով։

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

Թեմայի այլ նորություններ