Դեսպան Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Դեսպան Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները

Դեսպան Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։

Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունը հայտնեց Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։

Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ-ը՝ իր մանդատի շրջանակներում իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։

Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ