Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։

Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության Նախարարություն

Թեմայի այլ նորություններ