Դատավորների, դատախազների և քննիչների համար միասնական կենսաթոշակային պայմաններ են սահմանվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատավորների, դատախազների և քննիչների համար միասնական կենսաթոշակային պայմաններ են սահմանվել

Դատավորների, դատախազների և քննիչների համար միասնական կենսաթոշակային պայմաններ են սահմանվել

Կառավարությունը դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական  եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ է սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Կառավարությունը նման որոշում կայացրեց  փետրվարի 10-ի հերթական նիստում:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18 որոշմանը, ինչպես նաև դատախազությունում և քննչական մարմիներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային միասնական պայմանների սահմանումը և կարգավորման միասնականության ապահովումը: Նախագծով առաջարկում ենք կատարել, ըստ էության, Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որն հակասահմանադրական  էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում են  միասնական պայմաններ մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը պաշտոնավարող ու կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած մարդկանց համար` վերացնելով սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,- ասաց Մկրտչյանը:

Թեմայի այլ նորություններ