Դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ հրապարակումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ- Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին:

Թեմայի այլ նորություններ