Դատախազությունը պարզաբանում է պատերազմի օրերին 60 մլն դրամի ծախս կատարելու մասին լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատախազությունը պարզաբանում է պատերազմի օրերին 60 մլն դրամի ծախս կատարելու մասին լուրերը

Դատախազությունը պարզաբանում է պատերազմի օրերին 60 մլն դրամի ծախս կատարելու մասին լուրերը

Դատախազությունը պարզաբանում է պատերազմի օրերին 60 մլն դրամի ծախս կատարելու մասին լուրերը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այս օրերին, ցավոք, շատ բնորոշ է դարձել հանրային պրկված նյարդերի լարերի վրա խաղալով՝ մանր սենսասցիաների պատրանք ստեղծելու համար «մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելը»:

Հերթականը կոնկրետ լրատվամիջոցին հղմամբ՝ այսօր այլ լրատվամիջոցներով ևս տարածված այն լուրն էր, թե իբր պատերազմի օրերին դատախազությունը «ոչինչ չի խնայել» ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերելու և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար նախատեսված վարչական տարածքի վերանորոգման համար՝ այդ նպատակով ընդհանուր ծախսելով 60 մլն ՀՀ դրամ:

Տեղեկատվությունը հրապարակող մեր գործընկերները «համեստաբար» մոռացել են դրանում նշել, որ նշված աշխատանքների համար պետական բյուջեից գումարները տրամադրվել են պատերազմից շատ ավելի վաղ: Մասնավորապես՝ դրա վերաբերյալ որոշումները ՀՀ կառավարությունն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 10-ին իր համապատասսխանաբար 15-18Ն և 15-25Ն որոշումներով: Որից հետո բնականոն հունով սկսվել է գնումների, պայմանագրերի կնքման և մնացած ընթացակարգերը:
 

Իսկ դատախազությունը պատերազմի ընթացքում, իսկապես, «ոչին չի խնայել»: Հայկական զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունն իր բյուջեից այդ ընթացքում 78,5 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու» խնդիրը, հավանաբար, թույլ չի տվել հրապարակվածի մեջ նաև այս մասին հիշատակել»,- գրառել է Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ