Դատախազությունն արդեն ուսումնասիրում է ապստամբության եւ գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները․ Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    39%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատախազությունն արդեն ուսումնասիրում է ապստամբության եւ գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները․ Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն

Դատախազությունն արդեն ուսումնասիրում է ապստամբության եւ գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները․ Անհրաժեշտության դեպքում Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատի մարզում երեկ արված հայտարարությունները: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Մեր կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, եւ հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ: Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աբրահամյանը:

Ընդ որում, ըստ նրա, դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել Մանուկյանի հայտարարության մի քանի դրվագներ: Առաջին դրվագը վերաբերում է ապստամբության մասին նրա հայտարարություններին: Հաջորդ դրվագը, որ ուսումնասիրության առարկա է դարձել, վերաբերում է Արցախում պատերազմի օրերին Մանուկյանի որոշ գործողություններին:

Եթե անհրաժեշտություն լինի, Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն՝ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ապստամբությամբ իշխանափոխություն իրականացնելու, շենքեր գրավելու և «զոռով իշխանություն փոխելու» մասին հայտարարություններին: Նա վստահեցրել է, որ ոստիկանությունն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում է:

«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ սահմանում է, թե իրենցից ինչ են ներկայացնում համապատասխան գործողությունները, և դրանց քրեաիրավական գնահատական տալու համար միանշանակ հիմքեր են անհրաժեշտ: Եթե մենք ունենանք նման ռիսկեր, իսկ ռիսկերն իրենցից հիմք են ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է Ֆիդանյանը:

ՀՀ փոխոստիկանապետը նաև վստահեցրել է, որ ոստիկանությունը մշտապես ապահովում է թե՛ հասարակության, թե՛ կարևորագույն օբյեկտների անվտանգությունը:

«Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը  եւ դրա ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի  արած հայտարարությունների մասին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգման գործողություններ իրականացնելու եւ ընթացքը լուծելու համար»: Այս մասին ավելի ուշ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ