Դասական ձախական գաղափարախոսության դարարաշրջանի ավարտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Դասական ձախական գաղափարախոսության դարարաշրջանի ավարտը

Դասական ձախական գաղափարախոսության դարարաշրջանի ավարտը

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրել է․

Հայաստանում ընթացող վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված Զյուգանովի գլխավորությամբ «Կոմունիստական կուսակցությունների միություն - Սովետական Միության Կոմունիստական կուսակցություն» անվանումով քաղաքական միավորումը, որն ընդգրկում է նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորված պետությունների կոմունիստական կուսակցությունները, հանդես է եկել իր համար անհեթեթ հայտարարությամբ, որում նա ոչ միայն շեղվում է իր իրական գաղափարախոսությունից, այլ նաև իր ամբողջական աջակցությունն է հայտնում, ուշադրություն, Հայաստանում գործող կապիտալիստական, բուրժուական և օլիգարխիկ ուժերին:
 
Ծիծաղելին այն է, որ նրանք այդ ուժերի առաջնորդներին անվանում են ժողովրդի ընտրյալներ և իր ժողովրդին արժանի որդիներ։ Մարքսը և Էնգելսը, ինչպես նաև Ստալինը և Լենինը վստահ եմ, որ անգամ իրենց ամենավատ երազում նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ օրերից մի օր կոմկուսը՝ մարքսիզմ-լենինիզմի, կոմունիզմի, սոցիալիզմի և ինտերնացիոնալիզմի ջատագով, սատար կկանգնի կապիտալիստական ուժերին։ Ասեմ ավելին, վստահ եմ, որ ձախական գաղափարախուսության առաջնորդները գերեզմանում գլխիվայր շրջվեցին, լսելով որ կոմկուսը 2020 թվականին իր աջակցությունն է հայտնում սեփական թշնամիներին, ում դեմ պայքարել էր տասնյակ տարիներ շարունակ։

Թեմայի այլ նորություններ