Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն. պարզաբանվել է Տիգրան Աբրահամյանին ձերբակալելու լուրը

Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշեց Ջանոյանը:

Հարցին՝ արդյոք Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը ձերբակալվել են, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին. «Եթե նրանք եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն, վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ և մարդիկ ազատ կարձակվեն»:

 Կառավարության մոտ ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներն ահազանգում են ցուցարար կանանց վնասվելու մասին. ոստիկանությունը վստահեցնում է ցանկացած միջադեպով ուսումնասիրություն է իրականացնում:

«Հանրապետության հրապարակում խաղաղ անհնազանդության գործողություններ կատարող քաղաքացիներին ոստիկանությունը զանգվածաբար բռնում է։ Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ընդդիմության ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Մելիքյանը:
 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում: «Ցանկացած միջադեպով ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնում է, անհրաժեշտության դեպքում նաև ծառայողական քննություն սկսում»,- ասաց Ջանոյանը:

Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ցուցարարների եւ գերիների ու անհետ կորածների հարազատների միջեւ: Վերջիններս եկել էին հրապարակ՝ պահանջելու, որ ցույցերը դադարեցվեն՝ մինչեւ իրենց որդիներին կարողանան գերությունից ազատել:

«Թուրքին մի ուրախացրեք, մի հավաքվեք, ցրվեք՝ մինչեւ մեր էրեխեքին բերենք, հետո ինչ ուզում եք, արեք... Երեկ պետք է գերիների փոխանակում անեին, բայց էս ամեն ինչը տեսավ թուրքը, հետաձգեց»,- բղավում էր գերիներից մեկի հարազատը, մյուսն էլ հավելում, թե այնպես, ինչպես Կառավարության դիմաց են գոռում, կարող են գերիներին պահանջել: Գերիների հարազատների խնդրանքն էր նաեւ հարգել իրենց վիշտը, հրապարակում երաժշտություն չհնչեցնել ու կերուխում չանել.
 

«Երեկ անցել եմ, տեսել եմ էն կարմիր պալատկի (վրանի-խմբ.) մոտ նստած խմում են, խնդում են: Ամոթ ա, արա, հլը մեր ցավի մեջ ենք, մեր վշտի մեջ ենք, էսօր դուք եկել եք էս ինչ եք անում»,- ասում էր գերիներից մեկի հարազատը:

Ոստիկանները կանխեցին նրանց բախումը: 

Ոչ թե կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանվում, այլ Կառավարության շենքը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ոստիկանությունը ծառայում է գործող իշխանություններին։

«Եթե Կառավարության շենքը չպահպանվի, դուք հիշում եք նոյեմբերի 10-ի դեպքերը, թույլ տանք նորից ներս մտնե՞ն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ոստիկանները մեջքով են շրջվել ժողովրդին եւ վերաբերմունք են ցույց տալիս ժողովրդի նկատմամբ, Ֆիդանյանն արձագանքեց. «Վստահ եմ, որ դա որեւէ վերաբերմունք չի ներկայացնում։ Գուցե որեւէ տակտիկական բնույթի քայլ է եղել»։

Անդրադառնալով դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ մեծաքանակ զորքեր տանելու հարցին՝ Ֆիդանյանն ասաց. «Այնտեղ ճանապարհի փակում էր տեղի ունեցել։ Եթե Երեւանում ճանապարհ է փակվում, ոստիկանական ուժեր չե՞ն տարվում այնտեղ»։

Թեմայի այլ նորություններ