4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 12-ին անցկացվել են մասնագիտական ցուցադրական պարապմունքներ։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերին տիրապետելու հմտությունները, ինչպես նաև կատարելագործվել են կրակային պատրաստության մասնագիտական գիտելիքները: