COVID 19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

COVID 19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան

COVID 19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան

Աշխարհում 200-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնց մի մասը վաղ կլինիկական փորձարկումների շրջանում է, երկուսն արդեն երրորդ փուլում են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ երրորդ փուլի ավարտից հետո դրանք կգնան լիցենզավորման, այնուհետև նոր զանգվածային կիրառման թույլտվություն կտրվի:

«Այսօր երրորդ փուլն անցել են Չինաստանի ստեղծած պատվաստանյութը, ինչպես նաև Միացյալ Թագավարության և Իտալիայի համատեղ պատվաստանյութը: Կան պատվաստանյութեր, որոնք փորձարկումների երկրորդ փուլն ավարտել են և սեպտեմբերից կսկսեն երրորդ փուլը: Եթե կարողանանք ձեռք բերել արդեն զանգվածային կիրառման թույլտվություն ունեցող պատվաստանյութ, ապա այն պարտադիր չի լինի բոլորի համար, կսահմանվեն ռիսկի խմբերը, որոնց էլ կառաջարկվի պատվաստվել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ամբողջ աշխարհում պահանջարկը բավական բարձր է, և դժվար է ասել, որ Հայաստանը մինչև տարվա վերջ այն ձեռք կբերի: Թեպետ բանակցություններ իրականացվում են թե արտադրողների, թե գլոբալ կազմակերպությունների հետ, ըստ նրա, միևնույն է, դա բավական բարդ գործընթաց է: 

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ