Չենք եկել քաղաքական կռվի. սյունեցիները բողոքի ակցիա են անում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չենք եկել քաղաքական կռվի. սյունեցիները բողոքի ակցիա են անում

Չենք եկել քաղաքական կռվի. սյունեցիները բողոքի ակցիա են անում

Սյունիքի մարզում սահմանների անվտանգության հարցով քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը:  

Ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ զրույցում ընդգծեցին, որ նրանց պահանջն է հանդիպել այն մարդուն, ով իրավասու է այդ հարցը լուծելու: Նշեցին, որ չեն եկել այդտեղ քաղաքական կռվի, այլ եկել են իրենց երեխաների ապագայի համար: Պահանջեցին, որ ոստիկաններն էլ միանան իրենց՝ հարցի լուծումը միասին գտնելու համար:

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` նրանք պատկան մարմիններից երաշխիքներ են ուզում սահմանների անվտանգության հետ կապված: Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն վերջին օրերի գործընթացներն այդ մասին չեն վկայում։

Ակցիայի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև պատկան մարմիններից հստակեցում լինի։

Թեմայի այլ նորություններ