Չեխիան զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային օգնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չեխիան զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային օգնելու համար

Չեխիան զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային օգնելու համար

Չեխիան զենքով երկրորդ գնացքն է ուղարկել Ուկրաինային օգնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «CTK» լրատվական գործակալությանը։

Ուկրաինայի համար զենքով առաջին գնացքը ժամանել է կիրակի օրը։

Ըստ աղբյուրի՝  Չեխիայի կառավարությունը շաբաթ օրը հավանություն է տվել Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնի (մոտ 8,6 մլն դոլար) չափով զենքի և զինամթերքի ուղարկմանը:

Նախարարների կաբինետը կիրակի օրը համաձայնություն է տվել ուկրաինական բանակին 400 մլն կրոն (մոտ 16,2 մլն եվրո) ռազմական նյութ տրամադրելուն։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Ինչպես հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ շարքից հանում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Նշենք, որ ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Թեմայի այլ նորություններ