Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև հոկտեմբերի 7-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի հզորացնել Արցախի գիտական ներուժը: Տեղի է ունեցել նաև աստղագիտական լաբորատորիայի բացումը։

Ինչպես տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից, տնօրեն Արեգ Միքայելյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը քննարկել են հուշագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները՝ ծրագրելով մոտ ժամանակներում դրանց իրագործումը։

Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է մասնագիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ ապահովել ԱՀ ԿԳՄՍՆ Արցախի գիտական կենտրոնում հիմնադրված Արցախի աստղագիտական լաբորատորիան, ներգրավել աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների, ուսանողների, և համակարգել ԲԱ-ի և Արցախի միջև աստղագիտական համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ինչպես Արցախի պետական համալսարանում, այնպես էլ Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում: Նաև նախատեսվում է Արցախում ԲԱ կողմից տեղադրված աստղադիտակն օգտագործել մասնագիտական, ուսումնական և հանրային նպատակներով։ Հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև Արցախի ուսանողների և դպրոցականների խմբերի պարբերական այցերը Բյուրականի աստղադիտարան։

Այցի շրջանակներում Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը հանդիպում ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Վերջինիս հետ քննարկեցին Արցախում գիտության զարգացման և համագործակցության վերաբերյալ հարցեր, իսկ հանդիպման ավարտին նախարարության կողմից Արեգ Միքայելյանին շնորհվեց շնորհակալագիր Արցախի կրթական համակարգի հանդեպ ցուցաբերած հոգատարության և ԲԱ-ում Արցախի երեխաների համար ամառային մաթեմատիկական ճամբար կազմակերպելու համար։

Դեռևս 2006թ-ին ԲԱ-ն Արցախի պետական համալսարանում տեղադրել է Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակը։ 2020թ-ին Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՄՍՆ միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր։

Թեմայի այլ նորություններ