ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման

Կառավարությունն կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանի Հանրապետությունում կա կառույց, որը թվային բարեփոխման կամ փոփոխությունների այս գործընթացը պետք է կառավարի, և այս աշխատանքները հասկանալի է, որ առանց հանրային սեկտորի և մասնագիտական շրջանակների աջակցության չեն կարող իրականացվել: Այս միջոցառումը այդ ենթատեքստում մենք շատ կարևորում ենք»,- ասաց Խաչատուրյանը:

Նախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք նախարարությունը իրականացնում է, առանց արհեստական բանականության ուղղակի լուծելի չեն:

Համաժողովի նպատակն է կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների վերաբերյալ նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմիններին, դոնոր համայնքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցային կայուն շրջանակ:

Թեմայի այլ նորություններ