Բորելը ԵՄ-ի երկրների ՊՆ ղեկավարների արտակարգ հանդիպում Է հրավիրել Ուկրաինայի իրադրության պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բորելը ԵՄ-ի երկրների ՊՆ ղեկավարների արտակարգ հանդիպում Է հրավիրել Ուկրաինայի իրադրության պատճառով

Բորելը ԵՄ-ի երկրների ՊՆ ղեկավարների արտակարգ հանդիպում Է հրավիրել Ուկրաինայի իրադրության պատճառով

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բրելը դաշինքի 27 երկրների պաշտպանության նախարարների (ՊՆ) ղեկավարների արտակարգ հանդիպում Է հրավիրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով: Բորելի խոսքով՝ նախարարները կքննարկեն Ուկրաինայի կարիքները:

«Մենք կքննարկենք հետագա անհետաձգելի կարիքները եւ կհամակարգենք մեր օգնությունը համակարգող կենտոնի օգնության հետ, որը կառավարում Է Եվրամիության Ռազմական շտաբը»,- Twitter-ում գրել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը  ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ